Դրամաշնորհային մրցույթ՝ «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար»

Վերջին լուրերը
Դրամաշնորհային մրցույթ՝ «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար»
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին: 

Դրամաշնորհային մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել շուկա մուտք գործելու փուլում գտնվող ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ՝ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն 200.000.000 ՀՀ դրամ է: Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև մինչև 10.000.000 ՀՀ դրամ:


Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

- Advertisement -
Դրամաշնորհային մրցույթ՝ «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար»

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները