Դրամաշնորհային մրցույթ՝ «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» ծրագրի շրջանակներում

Վերջին լուրերը
Դրամաշնորհային մրցույթ՝ «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» ծրագրի շրջանակներում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գենդերային հավասարության պորտֆելը` Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Դիմել կարող են ներքոնշյալ արժեշղթաների մասնակիցները.

  • Այգեգործություն, պտղաբուծություն,
  • Բանջարաբոստանային կուլտուրաների, ոչ ավանդական, բարձրարժեք բույսերի մշակություն,
  • Հացահատիկագործություն,
  • Հատիկաընդեղենի մշակություն,
  • Կարտոֆիլագործություն,
  • Հատապտուղների մշակություն,
  • Խաղողագործություն և գինեգործություն,
  • Հավաքչարարությունից անցում դեպի մշակովի գյուղատնտեսության։

Ծրագիրը աջակցություն կտրամադրի Հայաստանի երեք մարզերում գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված երեք կին ձեռնարկատերերի՝ բարելավելու արժեշղթաների թույլ օղակները՝ խթանելով շղթաների օղակների միջև համագործակցությունը: Թիրախային մարզերն են Տավուշը, Լոռին և Վայոց Ձորը։

Դրամաշնորհի կարևոր պայմաններից մեկն այն է, որ ընտրված ծրագիրը աջակցի և նպաստի արժեշղթայում գործող այլ կանանց գործունեությանը։

Մրցույթի մասին մանրամասները և դիմումների ամբողջական փաթեթը կգտնեք այստեղ։

Դիմումի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ․ հասցեով մինչև սույն թվականի մարտի 20-ը, ժամը 17։00-ն։ Դիմումի և հայտարարության լեզուն հայերենն է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները