Կանխատեսում. Դոլարի գինը Հայաստանում կշարունակի բարձրանալ 2024-ին

Վերջին լուրերը
Կանխատեսում. Դոլարի գինը Հայաստանում կշարունակի բարձրանալ 2024-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ING Global Markets Research-ը իր հոկտեմբերյան զեկույցում ներկայացրել է մի քանի տնտեսական կանխատեսումներ Հայաստանի վերաբերյալ:

Ներկայացնելով իրավիճակի իր գնահատականը մեր երկրում՝ ING-ն նշում է, որ թեև Հայաստանը շահում է ռուս միգրանտների ներհոսքից, սակայն այժմ նաև կարող է ունենալ խնդիրներ՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց ներհոսքի հետ: Շուրջ մեկ տարվա կայունությունից հետո հայկական դրամը հիմա տատանվում է:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում 2023թ. կանխատեսվում է շուրջ 8%, իսկ հաջորդ տարի՝ 6% տնտեսական աճ: Գնաճը 2023թ. կկազմի 2-2,5%, բայց հաջորդող տարիներին, մինչև 2025թ. այն կարող է հասնել 4-4,5%-ի:

Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա ըստ զեկույցի, այս տարվա վերջին այն կիջեցվի մինչև 9%, իսկ 2024թ. այն կնվազի մինչև 7-7,5%: Հայկական դրամն էլ, զեկույցի կանխատեսումով, 2024թ. կարժեզրկվի դոլարի նկատմամբ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները