Doing Digital Forum-ում կքննարկվեն թվային ապագայի հնարավորություններն ու մարտահրավերները

Վերջին լուրերը
Doing Digital Forum-ում կքննարկվեն թվային ապագայի հնարավորություններն ու մարտահրավերները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հիմնադիր կազմակերպիչ՝ SPRING PR

Համակազմակերպիչ՝ Ամերիաբանկ
Երբ՝ ապրիլի 5
Որտեղ՝ Dvin Hall

- Advertisement -
Doing Digital Forum-ում կքննարկվեն թվային ապագայի հնարավորություններն ու մարտահրավերները

Միջոցառման մասին

Doing Digital Forum-ում (DDF’23) կքննարկվեն թվային բիզնեսի վերափոխման ժամանակակից մոտեցումներն ու գաղափարները։ Այն կմեկնարկի ապրիլի 5-ին Երևանում։

Ֆորումի առաջին օրը կքննարկեն NFT կոնցեպտն ու Metaverse-ի հնարավորությունները։

Տարբեր ոլորտներից ավելի քան 15 խոսնակներ կմասնակցեն DDF’23-ին, կկիսվեն թվայնացման և լավագույն փորձի վերաբերյալ իրենց պատկերացումներով, կվերլուծեն ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական միտումները, կքննարկեն առաջնորդների դերը թվային փոխակերպման գործում:

Ֆորումի հիմնական զեկուցողը թվային փոխակերպման և ֆինտեխի միջազգային փորձագետ, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում անկախ մեկնաբան Քրիս Սքիներն է, ով ֆինանսական և բանկային թեմաներով մեկնաբանություններ է տրամադրում BBC News-ին, Sky News-ին, CNBC-ին և Bloomberg-ին։ Նա նաև The Telegraph-ի կողմից ճանաչվել է Միացյալ Թագավորության առաջատար ֆինտեխ դիտորդներից մեկը և ֆինանսական տեխնոլոգիաների ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ Wall Street Journal-ի Financial News-ի և Thomson Reuters-ի կողմից:

Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները