Creattie Lottie պրեմիում անիմացիաների համաշխարհային հարթակը Product Hunt-ում ճանաչվել է շաբաթվա 2-րդ արտադրանք:
«Ասում են՝ դժվարը առաջին քայլն է, և բոլորիդ շնորհիվ մենք հասանք դրան՝ լուծելով մեր դեմ դրված բոլոր խնդիրները և ճանապարհ բացելով դեպի նոր հնարավորություններ։
Մենք չէինք կարող անել այս ամենը առանց ձեզ»,-նշել է ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում՝ քվեարկության համար շնորհակալություն հայտնելով հետևորդներին:
Creattie-ն աշխարհի առաջին պրեմիում Lottie գրադարանն է, որը հնարավորություն է տալիս ներբեռնել ընտրված Lottie անիմացիաները, ինչպես նաև այլ վեկտորային արվեստի գործեր մի քանի քլիքով: Այն հատկապես շատ հարմար է պրեմիում անիմացիաներ մշակողների, UI դիզայներների համար:
ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։