Ամերիկայն Covenant Venture Capital-ը միացել է Orion Summit 2023-ին՝ այս տարվա հունիսին Նյու Յորքում կայանալիք միջոցառմանը, հանդես գալով որպես գագաթնաժողովի Platinum գործընկեր:
Orion Summit 2023 գագաթնաժողովի մասնակիցները հանդիպում-քննարկում կունենան Covenant VC ընկերությունում՝ «Այլընտրանքային ներդրումները՝ որպես պորտֆելի դիվերսիֆիկացման մեթոդ» թեմայով: Քննարկումը կհամակարգի Covenant VC ընկերության համահիմնադիր, ներդրումային ռազմավարության ղեկավար Կարլ Դուգլասը:
Կարլ Դուգլասը նաև գագաթնաժողովի գլխավոր բանախոսներից է, ով կմասնակցի նաև մի շարք քննարկումների ու հանդիպումների: Նրա գլխավոր ելույթը «Նորարության և ֆինանսների միտումները և դրանց ազդեցությունը մեր ապագայի վրա» թեմայով է: Դուգլասը տեխնոլոգիաների և ֆինանսների ոլորտում ավելի քան 35 տարվա փորձ ունի, ներառյալ JP Morgan Securities, Merrill Lynch և Terra Nova Capital ընկերություններում:
Տարբեր պանելային քննարկումների կմասնակցեն նաև Covenant VC-ի վենչուրային գործընկերներ Երվանդ Սարկիսյանը, Սայրուս Մոազամին, Արմեն Խերլոփյանը և Էմմա Առաքելյանը։
Covenant Venture Capital-ը ներդրողներին բացառիկ հնարավորություն է ընձեռում տարբեր ստարտափներում ներդրումներ կատարել այնպիսի ներդրողների հետ, որոնք արդեն միլիարդատերեր են, ներկայացնում են ընտանեկան գրասենյակներ, խոշոր հաստատություններ և կապիտալի ձևավորման ամենաբարձր մակարդակներում են: Сovenant VC-ն Covenant ֆինանսական խմբի անդամ է՝ ի թիվս մասնավոր կապիտալի, անշարժ գույքի, ակտիվների կառավարման և ընտանեկան գրասենյակների կառավարման:
Orion Summit 2023-ը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:
Կարդացե՛ք նաև.
Fastex-ը միացել է Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023 գագաթնաժողովին
ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հայկական հարթակը կներկայացվի Orion Summit 2023-ում
Orion Summit 2023-ին միացել են հեղինակավոր բանախոսներ
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: