Fastex-ը միացել է Orion Summit 2023 գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 19-22-ին Նյու Յորքում:
Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը հանդես կգա ելույթով՝ «Fastex-ը Web3-ում և ֆինտեխում» թեմայով, իսկ գլխավոր իրավական տնօրեն Վարդան Խաչատրյանը կմիանա «Ինչպես են այլընտրանքային ներդրումները նպաստում ստարտափ էկոհամակարգի աճի արագացմանը և երկրի տնտեսական աճին» պանելային քննարկմանը: Խաչատրյանը ելույթ կունենա նաև «Ի՞նչ է կատարվում բլոկչեյն և կրիպտոշուկայում» պանելային քննարկմանը՝ ներկայացնելով էկոհամակարգի նորարարական լուծումները:
Գագաթնաժողովի մասնակիցներին կներկայացվի նաև Fastex-ի հաջողությունն ու նորարարության վրա ազդեցությունը, ինչպես նաև Fastex Chain-ը, որը EVM մեխանիզմի հիմքով աշխատող հանրային բլոկչեյն է` նախատեսված ՏՏ, ֆինանսների և մատակարարման շղթայի կառավարման համար:
Fastex-ը առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ առաջարկող էկոհամակարգ է, որում միավորված են Fastex Verse, Fastex Exchange, Fastex Pay, ftNFT մարկետփլեյս և Fastex Chain (Bahamut) ընկերությունները։
Էկոհամակարգը ստեղծել է մրցունակ հարթակ բիզնեսի և կրիպտո համայնքի համար, որտեղ Web3 լուծումները հասանելի են բոլորին: Առաջնորդվելով նորարարական գաղափարներով և լուծումներով՝ Fastex-ը ստեղծել է աշխարհում առաջին NFT թվային-ֆիզիկական (ֆիջիթալ) խանութ-սրահները ԱՄԷ-ում: Էկոհամակարգի կարևորագույն ձեռքբերում է սեփական բլոկչեյնի՝ Բահամուտի ստեղծումը, որը նպատակ ունի ապահովելու ավելի կայուն և հուսալի միջավայր թվային արժույթների աշխարհում։
Fastex-ը Orion Summit 2023-ի Պլատինում գործընկերն է:
Կարդացե՛ք նաև.
Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի գրանցումը բաց է
Orion Summit 2023-ին միացել են հեղինակավոր բանախոսներ
ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հայկական հարթակը կներկայացվի Orion Summit 2023-ում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: