Չինաստանում գործարկվել է 5.5G կապ

Վերջին լուրերը
Չինաստանում գործարկվել է 5.5G կապ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չինաստանի և աշխարհի խոշորագույն բջջային օպերատորը՝ China Mobile-ն, այսօր հայտարարել է անլար կապի նոր 5G-Advanced (5GA կամ 5.5G) ստանդարտի գործարկման մասին: Առաջին սարքերը, որոնք աջակցություն կստանան նոր ստանդարտի համար, կլինեն Oppo Find X7 սերիայի սմարթֆոնները։

Oppo-ի գործադիր տնօրեն Փիթ Լաուն Weibo սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Oppo Find X7 Ultra սմարթֆոնի լուսանկարը, որի կարգավիճակի տողում երևում է 5GA ցանցի պատկերակը։

- Advertisement -
Չինաստանում գործարկվել է 5.5G կապ

Նույն սոցցանցում կա գրառում, որտեղ ակնարկվում է, որ Oppo Find X7 բազային մոդելը նույնպես կստանա 5.5G աջակցություն։ Սա բավականին հետաքրքիր է, քանի որ երկու սարքերը օգտագործում են տարբեր պրոցեսորներ: Ultra մոդելը հագեցած է Qualcomm-ի Snapdragon 8 Gen 3 չիպով, մինչդեռ բազային տարբերակը ստացել է Dimensity 9300 MediaTek-ից:

Այս տարի շուկայում կհայտնվեն ավելի քան 20 սարքեր, որոնք համատեղելի են կապի նոր ստանդարտին։ China Mobile-ը նախատեսում է մինչև այս տարվա վերջ ծածկել չինական ավելի քան 300 քաղաք իր նոր ցանցով։ Առաջին 100-ում կներառվեն խոշոր քաղաքները, այդ թվում՝ Պեկինը, Շանհայը և Գուանչժոուն:

5G-Advanced ցանցը խոստանում է կապի արագության եռակի բարձրացում՝ ներբեռնում մինչև 10 Գբիթ/վ և վերբեռնում 1 Գբիթ/վրկ: China Mobile-ն արդեն ստեղծել է ցուցադրական կայքեր ամբողջ երկրում, որպեսզի Find X7-ի սեփականատերերը կարողանան փորձել տվյալների փոխանցման նոր ստանդարտը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները