Ուժի մեջ են մտել Չինաստան ապրանքների ներմուծման և արտահանման նոր օրենսդրական կարգավորումներ

Վերջին լուրերը
Ուժի մեջ են մտել Չինաստան ապրանքների ներմուծման և արտահանման նոր օրենսդրական կարգավորումներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից իրազեկում են Չինաստան ապրանքների ներմուծման և արտահանման նոր օրենսդրական կարգավորումների մասին։

«Ի գիտություն Չինաստանի ժողովրդական Հանրապետություն ապրանքներ ներմուծող կամ արտահանող, ինչպես նաև ներմուծման և արտահանման գործընթաց նախաձեռնելու մտադրություն ունեցող գործարարների տեղեկացնում ենք, որ Չինաստանի ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության կողմից հրապարակված՝ «Ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունների գրանցումը կառավարելու մասին ՉԺՀ-ի դրույթների» վերաբերյալ թիվ 248 և «ՉԺՀ ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության ապահովման միջոցառումների» վերաբերյալ թիվ 249 հրամանները ուժի մեջ են մտել 2022 թվականի հունվարի 1-ից։

- Advertisement -
Ուժի մեջ են մտել Չինաստան ապրանքների ներմուծման և արտահանման նոր օրենսդրական կարգավորումներ

Ըստ վերոնշյալ հրամանների՝ 2022 թվականի հունվարի 1-ից ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն ՉժՀ գլխավոր մաքսային վարչությունում և պահպանեն սննդամթերքի անվտանգության կանոններն ըստ ներկայացված պահանջների։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է գործարարներին ծանոթանալ հրամաններում ներկայացված պահանջներին՝ արտահանման և ներմուծման ժամանակ խնդիրներից խուսափելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

«Ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունների գրանցումը կառավարելու մասին ՉԺՀ-ի դրույթների» վերաբերյալ թիվ 248 հրաման

«ՉԺՀ ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության ապահովման միջոցառումների» վերաբերյալ թիվ 249 հրաման։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները