ChatGPT-ի ստեղծողները կարող են սնանկանալ արդեն 2024 թվականին

Վերջին լուրերը
ChatGPT-ի ստեղծողները կարող են սնանկանալ արդեն 2024 թվականին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հանրահայտ ChatGPT չաթբոտի հետևում կանգնած OpenAI ընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի:

ChatGPT-ի օրական ընթացիկ ծախսերը կազմում են $700,000: Այս ծախսերը չեն ներառում ընկերության այլ արտադրանքները, ինչպիսիք են՝ GPT-4-ը և DALL-E 2-ը, գրում է ferra.ru-ն։

- Advertisement -
ChatGPT-ի ստեղծողները կարող են սնանկանալ արդեն 2024 թվականին

Թեև Microsoft-ի կողմից աջակցվող OpenAI-ը կանխատեսում է տարեկան 200 միլիոն դոլար եկամուտ 2023-ին և նպատակ ունի հասնել 1 միլիարդ դոլարի 2024-ին, այնուամենայնիվ դրա կորուստները աճում են: Այն հիմնականում գոյատևում է Microsoft-ի 10 միլիարդ դոլար ներդրումների հաշվին:

Ընկերությունը կորցնում է օգտատերեր. 2023 թվականի հուլիսին օգտատերերի բազան հունիսի համեմատ նվազել է 12%-ով։

Բացի այդ, շատ ընկերություններ, որոնք նախկինում խրախուսում էին իրենց աշխատակիցներին օգտվել ChatGPT-ից, այժմ գնում են մուտք դեպի OpenAI API և կառուցում իրենց սեփական չաթ-բոտերը:

Իրավիճակը սրվում է կորպորատիվ GPU-ների (Graphics processing unit) պակասով և տեխնոլոգիական ոլորտում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտությամբ։ OpenAI-ը դժվարանում է կատարելագործել և պատրաստել նոր մոդելներ՝ շուկայում GPU-ների բացակայության պատճառով:

Այս բոլոր գործոնները՝ կորուստները, օգտագործողների բազայի կրճատումը, ստաբիլ եկամուտ ստեղծելու անկարողությունը և արտադրանքի որակի անկումը, վկայում են ընկերության ներսում լուրջ խնդիրների մասին:

Նույնիսկ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը թվիթերում խոստովանել էր, որ «հաշվարկային ծախսերը աչք են ծակում»:

Աղբյուրը նշում է, որ եթե ընկերությունը ​​շահութաբերության ուղի չգտնի, արդեն հաջորդ տարի կարող է սնանկության առաջ կանգնել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները