CES 2024. Ի՞նչ է սպասվում 10 բալանոց նորարարությունների «էպիկենտրոնում»

Վերջին լուրերը
CES 2024. Ի՞նչ է սպասվում 10 բալանոց նորարարությունների «էպիկենտրոնում»
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհի ամենաաղմկոտ քաղաքը մոտակա օրերին կլինի ավելի աղմկոտ։ Տեխնոլոգիական համայնքը գրոհում է Լաս Վեգաս քաղաքը, որտեղ հունվարի 9-12-ը կանցկացվի տեխնոլոգիական նորարարությունների ամենամասշտաբային միջոցառումներից մեկը՝ CES 2024-ը (Consumer Electronics Show)։

43 ֆուտբոլային մարզադաշտի մեծությամբ տարածքում կներկայացվեն ավելի քան 4000 ցուցանմուշներ աշխարհի 150 երկրներից և տարածաշրջաններից: Ցուցահանդեսի կենտրոնական թեման, ինչպես և կարելի է գուշակել, կլինի արհեստական ​​ինտելեկտը (AI)։ Սպասվում է, որ նորարարության և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին կմասնակցի մինչև 130 հազար այցելու:

- Advertisement -
CES 2024. Ի՞նչ է սպասվում 10 բալանոց նորարարությունների «էպիկենտրոնում»

«Աշխարհում ոչ մի այլ իրադարձություն չի միավորում ամբողջ տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգը, ինչպես CES-ը», — ասում է Գարի Շապիրոն՝ Սպառողական տեխնոլոգիաների ասոցիացիայի (CTA) նախագահն ու գործադիր տնօրենը, CES-ի կազմակերպիչը: Նրա խոսքով, CES-ն այս տարի կենտրոնանում է տեխնոլոգիայի կարևոր դերի վրա՝ մարդկային կյանքի բոլոր ասպեկտների բարելավման գործում: CES 2024-ը կլինի մի վայր, որտեղ բիզնես առաջնորդները կհանդիպեն և կլուծեն խնդիրները:

Այս տարի CES-ում առաջին անգամ AI-ին հատկացվել է հատուկ ցուցահանդեսային տարածք, որտեղ ներկայացված է ոլորտի վերջին զարգացումների ողջ արսենալը՝ գյուղատնտեսությունից մինչև բժշկություն, մեքենաշինությունից մինչև տիեզերագնացություն, NFT, խաղեր և ցանկացած այլ հնարավոր ոլորտ։

Ցուցահանդեսի ընթացքում ամեն օր կլինեն մամուլի ասուլիսներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Կլինեն նաև հաշվետվություններ չիպերի (միկրոսխեմաներ) և միկրոպրոցեսորների էվոլյուցիայի մասին, տվյալների կենտրոնների էվոլյուցիայի և շատ ավելին: Նախատեսվում է նաև քննարկել AI-ի հետ աշխատելու էթիկական ասպեկտները:

Սպառողական տեխնոլոգիաների համաշխարհային գիգանտները, ինչպիսիք են Amazon-ը, Google-ը, Samsung-ը, LG-ն, Mercedes-Benz-ը և բազմաթիվ այլ հայտնի ընկերություններ կներկայացնեն իրենց վերջին նորարարությունները՝ թափանցիկ հեռուստացույց, մենթալ առողջության հայելի, խելացի վզկապ շների համար, արհեստական բանակությամբ բարձ, փոշեկուլ կոշիկներ (որովհետև ինչո՞ւ ոչ :D) և այլ անթիվ անհամար խելացի ու երբեմն նաև զավեշտալի նորություններ։

Ցուցահանդեսին մասնակցում է նաև պատվիրակություն Հայաստանից, սակայն եթե Ձեզ բախտ չի վիճակվել ընդգրկվել դրա կազմում, կարող եք հետևել միջոցառմանը Live ռեժիմով՝ այստեղ։

Իսկ CES 2024-ի ամենահետաքրքիր նորարարություններն ու իրադարձություները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները