Դեկտեմբերի 12-ին կայացած ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25 %։
Բացի այդ, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 10.75 %, իսկ ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 7.75 %:
վերաֆինանսավորման տոլոսադրույքի նվազման գործընթացը սկսվել է հունիսից, որի նպատակն է առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: