CaseLens-ի ցուցակումը Eqwefy ներդրումային հարթակում ավարտվել է

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Eqwefy հայկական ներդրումային հարթակը հայտնել է, որ CaseLens ստարտափի ցուցակումը հարթակում հաջողությամբ ավարտվել է, բազմաթիվ ներդրողներ են միացել CaseLens-ին և ունեն մասնակցություն ստարտափում։

«Ուրախ էինք CaseLens-ի թիմի հետ աշխատելու համար և շնորհակալ ենք այս հետաքրքիր աճի ճանապարհին նրանց կողքին լինելու հնարավորության համար»,- նշված է գրառման մեջ։

Eqwefy հայկական ներդրումային հարթակը անցած տարվա նոյեմբերին էր հայտարարել CaseLens ստարտափի ներառման մասին։

CaseLens.tech-ն արհեստական բանականությամբ գործող իրավական-վերլուծական հարթակ է, որն ուղղված է միջազգային արբիտրաժի և բարդ դատական գործընթացների ավտոմատացմանը և արդյունավետացմանը։ Այն գտագործում է արհեստական ​​բանականություն՝ տվյալները ռազմավարության համար պատրաստ վահանակների վերածելու համար: Հարթակը կենտրոնանում է բարձր ռիսկային, փաստաթղթեր պահանջող գործերի վրա՝ իրավաբանական գրասենյակներին ապահովելով արագություն, ճշգրտություն և գործառնական արդյունավետություն այնտեղ, որտեղ դա ամենակարևորն է:

Ստարտափը ղեկավարում են իրավական և տեխնոլոգիական ոլորտներում փորձ ունեցող Արամ Աղաբաբյանը, Արեն Տեր-Բալյանը և Շուշան Յազիչյանը։ Նրանց նպատակը արբիտրաժային և դատական գործընթացների վերափոխումն է հիմնարար նորարարությամբ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները