Կազմակերպիչ՝ EIF և GTC
Տևողություն՝ 6 ամիս
Դիմելու վերջնաժամկետ՝ մայիսի 29:
Ծրագրի մասին․
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպում են «Ցանցային ադմինիստրացիա» դասընթաց:
Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան.
- ՏՏ ոլորտի բազմազանությունը
- Մասնագետների աշխատանքի սկզբունքներին, պարտականություններին ու պատասխանատվությանը,
- Միջազգային լավագույն փորձառությանը ՏՏ սպասարկման ոլորտում՝ NIST ստանդարտների հիման վրա,
- Մասնագիտության պահանջվածությանն ու կարևորությանը։
Առաջնահերթություն է տրվելու ուսանողի մոտ խնդիրներին ինքնուրույն լուծում(ներ) տալու հմտության զարգացմանը։
Դասընթացի մանրամասներ․
Կարող են մասնակցել 15 և բարձր տարիքի անձինք,
Դասընթացի արժեք՝ անվճար,
Անցկացման վայր՝ ԳՏԿ,
Ձևաչափ՝ լսարանային:
Ինչպե՞ս մասնակցել․
Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև մայիսի 29-ը ներառյալ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը, մասնակցեն թեստավորմանը, որը կստուգի դիմորդի գիտելիքները և տրամաբանությունը:
Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 135558 հեռախոսահամարով:
Դասընթացը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում, որի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։