ԲՏԱ նախարարն ընդունել է Nokia և Ucom ընկերությունների ներկայացուցիչներին

Վերջին լուրերը
ԲՏԱ նախարարն ընդունել է Nokia և Ucom ընկերությունների ներկայացուցիչներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության Եվրոպայի բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիչի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել Nokia և Ucom ընկերությունների միջև համագործակցությունը՝ ցանցի արդիականացման և ծառայությունների բարելավման տեսակետից, որը կբարձրացնի շարժական կապի հասանելիությունը և կնպաստի տվյալների փոխանցման արագությանն ու թողունակությանը:

Nokia ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում և մեկնարկը տալ այն նախագծի արդեն իրագործմանը, որը նոր հնարավորություններ կստեղծի որոշ խնդիրների լուծման և մրցակցային դաշտում մարտահրավերների հաղթահարման տեսակետից:

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ այս ամենը շուրջ 1 տարվա հետևողական աշխատանքի արդյունք է և լուրջ ձեռքբերում ընկերության համար:

Նշենք, որ Nokia և Ucom ընկերությունների միջև առաջիկայում համագործակցության պայմանագիր կստորագրվի:

Նախարարը շեշտել է, որ այս համագործակցությունը դրական փոփոխություն կբերի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում՝ նպաստելով ենթակառուցվածքների զարգացմանը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները