Հայկական brikly ստարտափն իր պրոդուկտը ներկայացրել է հայտնի Product Hunt հարթակում և պայքարում է «Օրվա պրոդուկտ» ճանաչվելու համար: Այս հարցում կարող եք օգտնել՝ քվեարկելով brikly-ի օգտին այստեղ:
brikly-ն արհեստական բանականության հիմքով աշխատող հարթակ-գործակալություն է, որը թույլ է տալիս ՏՏ ընկերություններին ընդամենը 7 օրվա ընթացքում աշխատանքի ընդունել որակի վերահսկման ինժեներների: Հարթակը հեշտացնում է աշխատավարձի շուրջ բանակցությունները ընկերության և ինժեներների միջև: Արհեստական բանականությունն էլ օգնում է յուրաքանչյուր ընկերության համար առավել համապատասխան ինժեների գտնել:
brinkly-ի հիմնադիր Լիլիթ Օհանյանի պնդմամբ՝ իրենց պրոդուկտը ունակ է աշխատանքի ընդունման գործընթացն արագացնել մինչև 3 անգամ:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։