«Բիզնեսի զարգացում և վաճառք» թեմայով անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«Բիզնեսի զարգացում և վաճառք» թեմայով անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Gyumri Technology Center – GTC
Ծրագրի տևողություն՝ 2 ամիս
Ձևաչափ՝ հիբրիդային (առցանց և անցանց)
Անցկացման վայր՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Միջոցառման մասին․

- Advertisement -

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո մեկնարկում է «Բիզնեսի զարգացում և վաճառք» դասընթաց 15-ից 29 տարեկան մարզաբնակ երիտասարդների համար:

Դասընթացի շրջանակում մասնակիցները խորացված կերպով կուսումնասիրեն՝

  • վաճառքի գործընթացի կազմակերպման, կառավարման, պլանավորման և արդյունավետ իրականացման մեթոդները,
  • հավանական հաճախորդների որոնման, նրանց կարիքների վերլուծության, պատշաճ սպասարկման, դժգոհությունների վերացման, ամուր և վստահելի հարաբերությունների կառուցման մեթոդները,
  • գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցման և բանակցություններ վարելու մեթոդները,
  • խաչաձև վաճառքների իրականացման, հաճախորդների գոհունակության ապահովման և վաճառքի թիմի արդյունավետ կառավարման առանձնահատկությունները

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նաև փափուկ հմտություններ՝ խնդիրների լուծում, քննադատական մտածողություն, կառավարման ընդունակություններ, ժամանակի կառավարում,թիմում աշխատելու կարողություն և այլն։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 30-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը։

Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։ Յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպվող միայն մեկ դասընթացի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները