Այսուհետ կրիպտոարժույթով գնումները հնարավոր կլինի կատարել NFC չիպ ունեցող քարտով: CoinCorner կրիպտոարժութային բորսան թողարկել է NFC չիպով աշխարհում առաջին քարտը՝ կրիպտոարժույթով գնումների համար:
Газета-ն, հղում տալով Bitcoinmagazine լրատվական պորտալին, գրում է, որ քարտը կոչվում է The Bolt Card: Բիթքոիններով գնումների համար վճարելու համար բավական է այն կցել POS տերմինալին, ինչպես ցանկացած Visa կամ Mastercard: Նշվում է նաև, որ վճարումը կատարվում է ակնթարթորեն։
CoinCorner-ում նշել են, որ գնումների դիմաց հնարավոր է վճարել միայն բիթքոինի միջոցով, բայց միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե արդյոք այլ կրիպտոարժույթներ աջակցող քարտեր նույնպես կթողարկվեն։
Նշենք, որ այսօր աշխարհում մի շարք ընկերություններ՝ Microsoft-ը, Amazon-ը, KFC-ն, Starbucks-ը և այլն, վճարումն ընդունում են բիթքոինով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։