«Բարձր տեխնոլոգիական համակարգերի նախագծումը և փորձարկումը» դասընթաց՝ դասընթացավարների համար

Վերջին լուրերը
«Բարձր տեխնոլոգիական համակարգերի նախագծումը և փորձարկումը» դասընթաց՝ դասընթացավարների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Մեկնարկ՝ հոկտեմբերի 16 
Տևողություն՝ 10 ժամ
Ձևաչափ՝ առցանց

Դասընթացի մասին.

- Advertisement -
«Բարձր տեխնոլոգիական համակարգերի նախագծումը և փորձարկումը» դասընթաց՝ դասընթացավարների համար

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «Բարձր տեխնոլոգիական համակարգերի նախագծումը և փորձարկումը» դասընթաց՝ դասընթացավարների համար։

Դասընթացի ընթացքում մասնակիցները․

  • կծանոթանան նախագծերի իրականացման փուլերին,
  • կուսումնասիրեն յուրաքանչյուր փուլում իրականացվող գործընթացները՝ իրական նախագծերի օրինակներով,
  • կծանոթանան ճարտարագիտական համալիր համակարգերի վավերացման և ստուգաչափման (validation & verification of complex engineering systems) յուրահատկություններին,
  • կդիտարկեն բարձր տեխնոլոգիական կրթական ծրագրերում համակարգերի նախագծման կիրառության անհրաժեշտությունը և հնարավորությունները:

Դասընթացին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր արդեն իսկ ունեն մանկավարժի որակավորում, կամ սովորում են ավարտական կուրսերում և ստանալու են մանկավարժի որակավորում բարձր տեխնոլոգիաների և/կամ ճարտարագիտության ոլորտում։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ լրացնել հետևյալ այս հայտաձևը։ Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011219727 հեռախոսահամարով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները