2024թ. առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողները. Ցանկը նոր առաջատար ունի

Վերջին լուրերը
2024թ. առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողները. Ցանկը նոր առաջատար ունի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 387,1 մլրդ ՀՀ դրամ հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է ընդամենը 1,5%-ով, տեղեկանում ենք ՊԵԿ-ի հրապարակած տվյալներից։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկի նոր առաջատարը «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է՝ 19,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր վճարված հարկերի չափով։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ դիրքերը բարելավել է 6 կետով՝ 3,8 անգամ մեծացնելով վճարված հարկերի չափը։

- Advertisement -
2024թ. առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողները. Ցանկը նոր առաջատար ունի

Հաջորդում է «Գազպրոմ Արմենիան», որը զիջել է առաջատարի իր դիրքը, միևնույն ժամանակ նվազեցնելով վճարված հարկերը շուրջ 15%-ով։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գրեթե պահպանելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերի չափը (15,6 մլրդ ՀՀ դրամ), այս տարվա առաջին եռամսյակում 3-րդն է։

Վճարած հարկերի չափը ավելացնելով ավելի քան 9%-ով՝ «Գրանդ Տոբակո»-ն զբաղեցրել է ցանկում 4-րդ հորիզոնականը։

Առաջին հնգյակը եզրափակել է «Փրիթի Ուեյը» ընկերությունը՝ 8,8 մլրդ ՀՀ դրամ վճարած հարկերով, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շատ քիչ է գերազանցել։

Ցանկում հաջորդել են «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը (4,8 մլրդ ՀՀ դրամ), «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը (4,7 մլրդ ՀՀ դրամ), «Վիվա Արմենիա»-ն (4,6 մլրդ ՀՀ դրամ), «Սիթի»-ն (4,3 մլրդ ՀՀ դրամ)։

Խոշոր հարկ վճարողների տասնյակը եզրափակում է Վայդբերիզը, որը բարելավել է իր դիրքը ցանկում 10 կետով՝ գրեթե կրկնապատկելով վճարած հարկերի չափը (4,2 մլրդ ՀՀ դրամ)։

2024թ. առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողները. Ցանկը նոր առաջատար ունի

Վճարված հարկերից հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները