Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 284,532 դրամ է

Վերջին լուրերը
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 284,532 դրամ է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 284,532 դրամ։ 

Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4.1 տոկոսով։ Մասնավոր հատվածում աշխատավարձը կազմել է 312,899 դրամ, իսկ պետական հատվածում՝ 212,982 դրամ։ 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատավարձերի մակարդակը ավելի բարձր է. մասնավոր հատվածում այն կազմել է 417,176 դրամ, պետականում՝ 238,491 դրամ։

2025 թվականի հունվար-փետրվարին մեծությամբ դասակարգված կազմակերպությունների շրջանում 250 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում միջին աշխատավարձը կազմել է 379,916 դրամ։ Նույն ամիսներն ընդգրկող տվյալների համաձայն՝ գերփոքր կազմակերպություններում (մինչև 9 աշխատող) միջին ամսական աշխատավարձը կազմել է 136,466 դրամ։ Պետական հատվածում այս խմբում ցուցանիշը եղել է 145,164 դրամ, իսկ մասնավորում՝ 136,334 դրամ։ 50-249 աշխատող ունեցող ոչ պետական կազմակերպություններում միջին աշխատավարձը կազմել է 362,470 դրամ։

2025 թվականի հունվար-փետրվարի տվյալները հիմնված են ՊԵԿ-ի բազայի վրա, սակայն որոշ կազմակերպությունների և զրոյական վարձատրություն ունեցող աշխատողների տվյալների բացառման պատճառով հնարավոր են շեղումներ հրապարակված վիճակագրական ցուցանիշներում։

Կարդացեք նաև՝

Աշխատավարձի հաշվիչ 2025

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները