Հայաստանի Ֆոնդային բորսան 2023-ին. Գործարքները, մասնակիցները, շրջանառությունը

Վերջին լուրերը
Հայաստանի Ֆոնդային բորսան 2023-ին. Գործարքները, մասնակիցները, շրջանառությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված (լիստինգ անցած) կազմակերպությունները 2023-ի 4-րդ եռամսյակում 23-ն են եղել, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից։

Կատարված գործարքների ընդհանուր քանակը 2023-ի 4-րդ եռամսյակում 1890-ն է եղել՝ ծավալով 56,36 մլրդ ՀՀ դրամ։ Գերակշռող մասը կազմել են կորպորատիվ պարտատոմսերով (24,73 մլրդ ՀՀ դրամ) և պետական պարտատոմսերով (21,29 մլրդ ՀՀ դրամ) գործարքները։ Ռեպո համաձայնագրերով գործարքների ծավալը կազմել է 9,94 մլրդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերով գործարքների ծավալը կազմել է 392,5 մլն ՀՀ դրամ։

- Advertisement -
Հայաստանի Ֆոնդային բորսան 2023-ին. Գործարքները, մասնակիցները, շրջանառությունը

Ամբողջ տարվա ընթացքում ֆոնդային բորսայում իրականացվել է թվով 6 472 գործարք (թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 16,3%-ով), որոնց ծավալը կազմել է 185,03 մլրդ ՀՀ դրամ (նախորդ տարվա համեմատ նվազել է 23,5%-ով)։

Տարվա կտրվածքով գերակշռել են պետական պարտատոմսերով գործարքները (90,06 մլրդ ՀՀ դրամ), որոնք ընդհանուր տարվա գործարքների գրեթե կեսն են կազմել, սակայն նախորդ տարվա համեմատ նվազել են 7,2%-ով։ Կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը 2023-ին կազմել է 55,7 մլրդ ՀՀ դրամ, 2022-ի համեմատ ծավալը նվազել է 38,5%-ով։

Կտրուկ նվազել է նաև ռեպո համաձայնագրերով գործարքների ծավալը՝ կազմելով 35,8 մլրդ ՀՀ դրամ՝ 2022-ի 42,9 մլրդի փոխարեն։ Նվազումների ֆոնին բաժնետոմսերով գործարքների ծավալը 2022-ի համեմատ աճել է գրեթե 2 անգամ՝ 2023-ին կազմելով 3,4 մլրդ ՀՀ դրամ։

Ներդրումային ծառայություններ են մատուցում ՀՀ 17 բանկեր, իսկ ներդրումային ծառայություններ իրականացնող ընկերությունների թիվն ընդհանուր 20-ն է։

Ներդրումային ծառայություններ մատուցող  անձանց գործարքների ծավալը 2023-ին կազմել է 19,3 տրիլիոն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է շուրջ 2,3 անգամ։ Ընդ որում առք ու վաճառքի գործարքները կազմել են 9 տրլն ՀՀ դրամ (2,3 անգամ ավելի քան նախորդ տարում), իսկ ռեպո գործարքները՝ 10,27 տրլն ՀՀ դրամ (2,4 անգամ ավելի քան նախորդ տարում)։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները