Armenian Code Academy-ն մասնաճյուղ է բացում Վանաձորում

Վերջին լուրերը
Armenian Code Academy-ն մասնաճյուղ է բացում Վանաձորում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Armenian Code Academy կրթական կենտրոնը Վանաձորում քաղաքում մասնաճյուղ է բացում, տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։


ACA-ը նպատակ ունի խթանել մարզային կրթությունը, պատրաստել մրցունակ կադրեր, ովքեր կծառայեցնեն իրենց գիտելիքները համայնքի զարգացմանը։

Վանաձորում մեկնարկող դասընթացների մասին տեղեկատվությունը կհրապարակվի շուտով։

Armenian Code Academy-ն կրթական կենտրոն է, որը հիմնադրվել է Երևանում 2015 թվականին։ Այնառաջարկում է կրթական ծրագրեր ինչպես սկսնակ էնտուզիաստների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ծրագրավորման աշխարհ, այնպես էլ փորձառու ծրագրավորողների՝ որոնք ցանկանում են ընդլայնել իրենց մասնագիտական հորիզոնը։

Առկա կրթական ծրագրերը չեն սահմանափակվում միայն ծրագրավորման դասընթացներով, այլ ներառում են մեծ պահանջարկ ունեցող բոլոր տեխնիկական մասնագիտությունները։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները