5.1 C
Yerevan
Tuesday, March 28, 2023

Հայաստանը՝ նոր Մարս. 2024թ. այստեղ կանցկացվի դեպի Կարմիր մոլորակ առաքելության սիմուլյացիա

Վերջին լուրերը
Հայաստանը՝ նոր Մարս. 2024թ. այստեղ կանցկացվի դեպի Կարմիր մոլորակ առաքելության սիմուլյացիա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մինչև առաջին մարդը ոտք կդնի Մարս մոլորակի վրա, պետք է անցկացնել գործընթացի մանրամասն փորձարկումը: Նման աշխատանքների վրա կենտրոնացած է նաև Austrian Space Forum (OeWF) կազմակերպությունը, որը պատրաստվում է Մարսի վրա մարդու առաջին այցելության սիմուլիացիա իրականացնել: AMADEE-24 անունով սիմուլացիան նախատեսված է անցկացնել Հայաստանում՝ 2024թ. մարտին, հաղորդում է OeWF կայքը:

Հայաստանը առավելապես ընտրվել է իր բարձր լեռնային գոտիների համար, հաշվի է առնվել նաև հողային զանգվածի կազմը: «Հայաստանը կարծես Մարսի աշխարհագրական երկվորյակը լինի»,-ասել է OeWF տնօրեն Գերնո Գրյոմերը:

Հայաստանը՝ նոր Մարս. 2024թ. այստեղ կանցկացվի դեպի Կարմիր մոլորակ առաքելության սիմուլյացիա
Ավելի վաղ կազմակերպության ներկայացուցիչները չափումեր ու նմուշառումներ էին կատարել Հայաստանում:

Սիմուլյացիային մասնակցելու են 2 կին և 4 տղամարդ տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից: Նրանք շուրջ մեկ ամիս անելու են այն, ինչ պատրաստվում են անել Մարս առաջին այցելության ժամանակ՝ փորձելով հասկանալ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, ինչքանով են նրանց տեխնիկական և կազմակերպչական միջոցները համապատասխանում առաքելությանը: Գործընթացին ներգրավելու և աջակցելու են մոտ 250 միջազգային հետազոտողներ:

Կարդացե՛ք նաև՝

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները