ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին՝ նախատեսված Արցախում սկսնակ և գործող բիզնեսների համար։ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարում, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.
– «Նախակրթական փուլ»՝ տեսադասընթացների շարք, որի ընթացքում մասնակիցները ստանում են հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում օգնում եմ ավելի սահուն անցում կատարել կրթական փուլին։
– «Կրթական և ուղղորդման փուլ»՝ եռամսյա դասընթաց և ուղղորդում, որի ընթացքում մասնակիցները ձևավորում են ձեռնարկատիրական մտածելակերպ, զարգացնում են շուկայի հետազոտության հմտությունները և մարքեթինգային ռազմավարությունը, ֆինանսական գրագիտությունը, օգտվում մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր ստեղծելու հնարավորություններից։ Դասընթացներին զուգահեռ մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։
– «Դրամաշնորհի փուլ»՝ դասընթացի փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը և հավակնում մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի։ Յուրաքանչյուր խմբում դրամաշնորհ են ստանում առավելագույն միավոր ունեցող 3 մասնակիցներ։
– Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, բոլոր մասնակիցները դառնում են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ցանցի անդամ։
Սկսնակ (մինչև 1 տարի) բիզնեսների համար նախատեսված դիմում-հայտը կարող եք լրացնել՝ այստեղ։
Գործող (առնվազն 1 տարի) բիզնեսների համար նախատեսված դիմում-հայտը կարող եք լրացնել՝ այստեղ։
Ծրագրի դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։