Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մայիսի 5-ից «ԱրարատԲանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Վախթանգ Աբրահամյանը։ Նա ունի շուրջ 30 տարվա ղեկավարման փորձ բանկային և ֆինանսական համակարգում, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկում:

Բանկի հաղորդագրության համաձայն՝ նոր ղեկավարի նշանակմամբ կմեկնարկի զարգացման նոր փուլ, որը կներառի թվային վերափոխում, կառավարման և բիզնես մոդելների արդիականացում։

Վախթանգ Աբրահամյանն այս պաշտոնում փոխարինել է Մհեր Անանյանին, որը ղեկավարում էր բանկը վերջին վեց տարիներին։ ԱրարատԲանկի խորհուրդը շնորհակալություն է հայտնել նախկին գործադիր տնօրենին՝ բարդ ժամանակահատվածում հաստատության գործառնական կայունությունն ապահովելու և արդյունավետ ղեկավարման համար։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները