Apple ընկերության նախկին աշխատակից Սյաոլան Չժանը դատարանում խոստովանել է, որ գողացել է ընկերությանը պատկանող գաղտնի փաստաթղթեր, մասնավորապես՝ ընկերության կողմից մշակվող ինքնակառավարվող ավտոմեքենայի գծագրերը, որն ընկերությունը պլանավորում էր ներկայացնել 2025թ.։
Չժանին մեղադրանք էր ներկայացվել դեռևս 2018-ի հուլիսին։ Ըստ քննության՝ նա ստացել է 25 էջանոց փաստաթուղթ՝ Apple-ի ինքնակառավարվող մեքենայի համար նախատեսված պրոցեսորի մանրամասն գծագրերով:
Նույն տարվա ապրիլին Չժանը դուրս էր եկել Apple-ում աշխատանքից, «որպեսզի ավելի մոտ լինի Չինաստանում ապրող հիվանդ մորը»։ Սակայն ավելի ուշ ընկերությունը պարզել էր, որ Չժանը աշխատանքի է անցել ինքնակառավարվող մեքենաների մշակմամբ զբաղվող Xpeng ընկերությունում, և նախկին աշխատակիցը ձերբակալվել էր հենց օդանավակայանում։ Դատավճիռը կհրապարակվի 2022թ. նոյեմբերին։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։