Հայաստանյան AOByte-ը մեկնարկում է ծրագրավորման React JS Internship

Վերջին լուրերը
Հայաստանյան AOByte-ը մեկնարկում է ծրագրավորման React JS Internship
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ AOByte
Դիմելու վերջնաժամկետ՝ մայիսի 19
Internship-ի մեկնարկ՝ հունիս 12

Տևողությունը՝ 2-3 ամիս

- Advertisement -
Հայաստանյան AOByte-ը մեկնարկում է ծրագրավորման React JS Internship

Internship-ի նկարագրություն՝

  • AOByte-ը մեկնարկում է React JS Internship, որը հնարավորություն կտա մասնակիցներին ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և կատարելագործել ծրագրավորման հմտությունները, սովորել լավագույն React JS մասնագետների մոտ և աշխատել իրական նախագծերի վրա։ 
  • Internship-ի ավարտին մասնակիցները կունենան Javascript և React JS ծրագրավորման լեզուների խորացված գիտելիքներ, կտիրապետեն արդի գործիքակազմին և կբարելավեք ընդհանուր տեխնիկական հմտությունները, ինչպես նաև կստանան մասնակցության վերաբերյալ հավաստագիր AOByte-ի կողմից։ 

Internship-ին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա բավարար գիտելիք և պատկերացում ծրագրավորման հիմունքների, Javascript կամ Typescript-ի, Git-ով աշխատելու մասին, ինչպես նաև գերազանց տիրապետի անգլերենին։

Մասնակիցների ընտրության մասին՝

  • Մասնակիցների ընտրությունը կկատարվի CV-ի, տեխնիկական թեստավորման և հարցազրույցի միջոցով: 
  • Կընտրվեն տեխնիկական կրթություն ունեցող դիմորդները, որոնք հետագայում կանցնեն Internship-ին համապատախան տեխնիկական թեստավորում և անգլերենի իմացության ստուգում։ 
  • Տեխնիկական հարցազրույցը հաղթահարած մասնակիցները կմեկնարկեն Internship-ը հունիսի 12-ից։

Internship-ին մասնակցությունն անվճար է։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 19-ն է: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:

Կազմակերպության նորություններին ծանոթանալու համար հետևեք Facebook, LinkedIn և Instagram էջերին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները