Ավիափոխադրող և ֆոտովոլտային կայան. ԱՆԻՖ-ն ամփոփել է 2022-ը

Վերջին լուրերը
Ավիափոխադրող և ֆոտովոլտային կայան. ԱՆԻՖ-ն ամփոփել է 2022-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ամփոփել է 2022թ. իրականացված ծրագրերի արդյունքները։

ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության համատեղ Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաընկերությունը, որը ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից մեկն է, այս տարվա հուլիսից սկսել է իրականացնել չվերթներ։ Ավիաընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում 5 ուղղություններով:

- Advertisement -
Ավիափոխադրող և ֆոտովոլտային կայան. ԱՆԻՖ-ն ամփոփել է 2022-ը

ԱՆԻՖ-ի և արաբական Մասդար ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Շուտով կավարտվեն կայանի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) աշխատանքները, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ:

ԱՆԻՖ-ի դուստր ընկերության`«Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի մասնակցությամբ, ընդհանուր առմամբ, արդեն իրականացվում է յոթ ներդրումային ծրագիր, որից մեկը հայաստանցիների ու զբոսաշրջիկների կողմից սիրված «Հարդ Ռոք Կաֆե Երևան» նախագիծն է։

2022թ. կնքվել է ևս երկու նոր նախագծի պայմանագիր գյուղատնտեսության ոլորտում, որոնց արդյունքում հայկական բարձրորակ սունկը և ելակը կընդլայնեն արտահանման շուկաները։

ԱՆԻՖ-ի բոլոր համատեղ ծրագրերը և գործընկերները համագործակցությունը սկսելուց մինչև 2022 թվականի երրորդ եռամսյակի ավարտը, իրենց գործունեության 3-12 ամիսների համար, ներկայացրել և վճարել են ընդհանուր առմամբ մոտ 470 մլն դրամի հարկեր և պետական տուրքեր: Բոլոր ծրագրերը միասին նպաստել են 2021-2022թթ. շուրջ 800 աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը։

ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է ընդհանուր առմամբ 214 մլն դոլար,  որի 91%-ը՝ գործընկերների, 9%-ը` ԱՆԻՖ-ի կողմից:

Ինչպես արդեն նշել էինք գործարկվել է ԱՆԻՖ-ի ԱՌՖԻ (Armenia Financed) քրաուդֆանդինգային հարթակը, որը հնարավորություն կընձեռի ներդրումներ ներգրավել ամբողջ աշխարհից՝ Հայաստանում, մասնավոր բիզնեսներում, նոր ստարտափ նախագծերում։

ԱՆԻՖ-ը ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը: ԱՆԻՖ-ի նպատակն է լինել ակտիվ ներդրող և գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները