Ամիօ բանկը հայտարարում է Վարչության նախագահի նշանակման մասին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 13-ից Ամիօ բանկի Վարչության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը։ Ունենալով ավելի քան 25 տարվա փորձ բանկային ոլորտում՝ Անդրանիկ Գրիգորյանը բանկ է բերում ռազմավարական հարուստ փորձ և կառավարման բարձր կարողություններ։

Նրա մասնագիտական ուղին ներառում է երկար տարիների գործունեություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, որտեղ նա կարևոր դեր է ունեցել ֆինանսական կայունության և կարգավորման համակարգերի զարգացման գործում։ Վերջին տարիներին նա զբաղեցրել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Նշանակումը հանդիսանում է Ամիօ բանկի ռազմավարական զարգացման շարունակականության և հաճախորդակենտրոն աճի ապահովման կարևոր քայլ։ Բանկը վստահ է, որ նոր ղեկավարի առաջնորդությամբ կշարունակի իր կայուն զարգացումը և կուժեղացնի իր դիրքերը շուկայում։

[email protected] | 010 59 20 20

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները