Alphabet կորպորացիան աշխատանքից կհեռացնի 12 հազար աշխատակցի. Reuters

Վերջին լուրերը
Alphabet կորպորացիան աշխատանքից կհեռացնի 12 հազար աշխատակցի. Reuters
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամերիկյան Alphabet կորպորացիան, որին պատկանում է Google որոնողական համակարգը կկրճատի 12 հազար աշխատակցի, հայտնում է Reuters-ը։

Ընկերության պաշտոնական փաստաթղթի համաձայն, որը եղել է գործակալության տրամադրության տակ, կրճատումը կազդի ամբողջ կորպորացիայի վրա՝ ներառյալ ինժեներներին և մենեջերներին։ Նման որոշում է կայացվել տեխնոլոգիական ոլորտում տիրող ցնցումների պատճառով, նշում է Reuters-ը։

- Advertisement -
Alphabet կորպորացիան աշխատանքից կհեռացնի 12 հազար աշխատակցի. Reuters

Ամերիկյան Goldman Sachs բանկը նույնպես այս շաբաթ ձեռնարկել է աշխատատեղերի կրճատման իր ամենամեծ փուլերից մեկը՝ 3200 աշխատատեղով, իսկ Microsoft-ը հայտարարել է մոտ 10,000 աշխատակիցների կրճատելու պլանների մասին:

Նման միջոցառումներն, ըստ փորձագետների, պայմանավորված են համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցմամբ, ինչպես նաև սպառողների ձգտմամբ՝ համաճարակի շրջանից հետո կրճատել թվային ապրանքների վրա կատարվող ծախսերը։

Amazon-ն աշխատանքից կհեռացնի ավելի քան 18 հազար աշխատակցի

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հրապարակել էր գնահատականներ, ըստ որոնց՝ առաջիկա 12 ամիսներին ԱՄՆ-ն կբախվի ռեցեսիայի և գործազրկության աճի։

Համաշխարհային տեխնոհսկաները պատրաստվում են 2023-ի դժվարություններին

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները