Microsoft-ը պատրաստվում է կրճատել ավելի քան 10 հազար աշխատակցի

Վերջին լուրերը
Microsoft-ը պատրաստվում է կրճատել ավելի քան 10 հազար աշխատակցի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft-ը կարող է կրճատել իր աշխատակիցների մոտ 5%-ին, հաղորդում է Sky News-ը։ Քանի որ այս պահին ընկերությունում աշխատում է ավելի քան 220 հազար մարդ, կրճատումները կանդրադառնան մոտավորապես 10-11 հազար աշխատակցի։

Թե երբ կկայացվի և կհրապարակվի որոշումը, դեռևս հայտնի չէ։ Ըստ Sky News-ի կանխատեսման՝ դա տեղի կունենա նախքան ներդրողների հաշվետվությունը, որը նախատեսված է 2023-ի հունվարի 24-ին:

- Advertisement -
Microsoft-ը պատրաստվում է կրճատել ավելի քան 10 հազար աշխատակցի

Ընկերության ծրագրերին ծանոթ The Verge-ի և Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ լուրը կհայտարարվի արդեն հունվարի 18-ին։ Աշխատողների կրճատումները, նախևառաջ, կարող են ազդել ինժեներական թիմերի վրա, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Դեռ 2022-ի հուլիսին Microsoft-ը հայտարարել էր, որ կազատի իր անձնակազմի 1%-ին: Օգոստոսին լրատվամիջոցները հայտնել էին, որ ընկերությունը պլանավորում է կրճատել աշխատակիցների, վերապատրաստման և կորպորատիվ միջոցառումների ծախսերը: Ըստ Insider-ի՝ նոր մասնագետների առաջարկներում աշխատավարձերը կրճատվել են 30%-ով։ Հոկտեմբերին լրատվամիջոցները գրում էին 1000 աշխատակցի հերթական կրճատման մասին։

Ըստ վերլուծաբանների՝ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում ընկերության վաճառքի աճը, որի մասին նա կհաղորդի հունվարի 24-ին, կկազմի 2 տոկոս, ինչը «եկամտի ամենացածր աճն է» 2017 թվականից ի վեր, նշում է Bloomberg-ը։

ՏՏ ոլորտի այլ խոշոր ընկերությունները նույնպես ֆինանսական խնդիրների պատճառով պայքարում են ծախսերը կրճատելու համար: Ինչպես արդեն հայտնել էինք, Amazon-ն աշխատանքից կհեռացնի ավելի քան 18 հազար աշխատակցի։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները