Amazon-ն աշխատանքից կհեռացնի ավելի քան 18 հազար աշխատակցի

Վերջին լուրերը
Amazon-ն աշխատանքից կհեռացնի ավելի քան 18 հազար աշխատակցի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Amazon ընկերությունն ավելի քան 18 հազար աշխատատեղ կկրճատի, ինչը կլինի ընկերության պատմության մեջ աշխատուժի ամենամեծ կրճատումը, հայտնում է Bloomberg-ը։

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնդի Ջեսին հայտնել է, որ կրճատումները կվերաբերեն Amazon-ի կորպորատիվ աշխատակիցներին՝ հիմնականում մանրածախ առևտրի ստորաբաժանմանը և մարդկային ռեսուրսների գործառույթներին, ինչպիսին է կադրերի հավաքագրումը:

- Advertisement -
Amazon-ն աշխատանքից կհեռացնի ավելի քան 18 հազար աշխատակցի

Նա նաև նշել է, որ ընկերությունը սովորաբար հետաձգում է նման հայտարարությունները, քանի դեռ չի հայտնել լուրը բոլոր աշխատակիցներին, որոնց վրա կազդեն կրճատումները։ Բայց քանի որ թիմի անդամներից մեկից արտահոսել է այս տեղեկությունը, ընկերությունը որոշել է պաշտոնական հայտարարություն տարածել։ Հունվարի 18-ից աշխատակիցները կտեղեկացվեն աշխատանքից ազատվելու մասին։ Կրճատումը կվերաբերի անսպասելի մեծ թվով աշխատակիցների, քան պլանավորվում էր նախապես։

Սեպտեմբերի վերջի դրությամբ ընկերությունում աշխատում էր ավելի քան 1.5 միլիոն մարդ, սա նշանակում է, որ վերջին կրճատումները կազդեն հաստիքակազմի 1,2%-ի վրա:

Ինչպես նշել էինք ավելի վաղ, Amazon-ը նախատեսում էր կրճատել շուրջ 10 հազար աշխատատեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները