Alibaba-ն 1 միլիարդ դոլար է ներդրել AI չատբոտ մշակող Moonshot AI-ում

Վերջին լուրերը
Alibaba-ն 1 միլիարդ դոլար է ներդրել AI չատբոտ մշակող Moonshot AI-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Alibaba-ն, Tencent-ը և Microsoft-ը ներդրումներ են կատարել AI մշակող Moonshot AI-ում, այս մասին հայտնել է Bloomberg-ը։

Էլեկտրոնային առևտրի հսկան՝ Alibaba-ն, գլխավորել է չինական արհեստական բանականության ստարտափի ֆինանսավորման ամենամեծ փուլը՝ 1 միլիարդ դոլար ներդնելով։

- Advertisement -
Alibaba-ն 1 միլիարդ դոլար է ներդրել AI չատբոտ մշակող Moonshot AI-ում

Սա ընկերության ամենաթարմ ներդնումն է զգալի ներդրումների շարքում։ Այսպիսով Moonshot AI ընկերության արժեքը մեկ տարում ութ անգամ աճելով հասել է 2,5 միլիարդ դոլարի:

Moonshot AI-ի թիմը հիմնված է այնպիսի հետազոտողների վրա, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Google-ի Gemini և Bard-ի, Meta-ի LLaMa մոդելի և Stable Diffusion-ի համար:

Միայն 2024 թվականին Microsoft-ը, Amazon-ը և այլ ընկերություններ արդեն 675 միլիոն դոլար են ներդրել Moonshot AI-ի Figure AI մարդանման ռոբոտների մշակման համար։

2023 թվականի մարտին հիմնադրված Moonshot AI-ը Չինաստանում գեներատիվ արհեստական ինտելեկտը զարգացնող հայտնի ստարտափներից է։ Նոյեմբերին ընկերությունը ներկայացրել է Kimi չատբոտը և գործարկել է AI հավելվածներ ստեղծելու հարթակ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները