AI-ով գրված գիտաֆանտաստիկ նովելը պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Չինաստանում անցկացվող գրական մրցույթում:
Պեկինի Ցինհուայի համալսարանի պրոֆեսոր Շեն Յանը որոշել է գրել գիտաֆանտաստիկ վեպ մետավերեսի և մարդանման ռոբոտների մասին և ոգեշնչման համար դիմել արհեստական բանականությանը (AI): AI-ն ի վերջո ստեղծել է մի ամբողջ գիրք, որը գիտական ֆանտաստիկայի ոլորտում Ազգային մրցանակի է արժանացել:
Այնուամենայնիվ աշխատության հրատարակիչը պնդում է, որ արհեստական ինտելեկտը վտանգ է ներկայացնում գրողների համար և անուղղելի վնաս է հասցնում գրական լեզվին։
Պրոֆեսոր Շեն Յանի կողմից գրված «Հիշողությունների երկիր» վեպն ունի 6000 նիշ։ Այն ստեղծվել է 43000 նիշանոց սևագրից ընդամենը երեք ժամում՝ օգտագործելով 66 հուշումներ: AI-ը ստեղծել է ողջ բովանդակությունը՝ սկսած հեղինակի անունից, վերնագրից և տեքստից մինչև նկարազարդումներ:
Վեպը ներկայացվել է Ցզյանսուի գիտաֆանտաստիկ գրողների ասոցիացիայի կողմից անցկացված մրցույթին։ Հոկտեմբերյան մրցանակաբաշխության ժամանակ պատմվածքը 17 այլ պատմվածքների հետ միասին արժանացել է երկրորդ մրցանակի, ինչը նշանակում է, որ ստացել է ժյուրիի վեց անդամներից երեքի ձայները:
«Գրականության և արհեստական բանականության պատմության մեջ առաջին անգամ ԱԲ-ի կողմից գրված պատմությունն արժանացել է գրական մրցանակի»,-ասել է հեղինակը։
Մրցույթի մասին զեկույցի համաձայն՝ ժյուրիի անդամներից միայն մեկին են ծանուցել, որ Շենն իր աշխատանքում AI է օգտագործում։ Սակայն ժյուրիի մեկ այլ անդամ, որն ուսումնասիրում է AI-ի վրա հիմնված բովանդակության ստեղծման առնչվող հարցեր, հասկացել է, որ Շենի աշխատանքը ստեղծվել է AI-ի օգնությամբ: Նա ասել է, որ չի քվեարկել աշխատանքի օգտին, քանի որ այն չի համապատասխանում ստանդարտներին և «զուրկ է վառ զգացմունքներից»:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: