AICA-ն ընդունում է հայտեր մարտի փիչինգ սեսիայի համար

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է մարտին կայանալիք հերթական փիչինգ սեսիայի հայտերի ընդունման մեկնարկի մասին։ 

Ակումբի ներդրողները գործում են տարբեր շուկաներում և ժամային գոտիներում՝ ստարտափներին տրամադրելով ոչ միայն ֆինանսավորում, այլև ռազմավարական մենթորություն և միջազգային աճի փորձ։ Ծրագիրը նախատեսված է այն թիմերի համար, որոնք կառուցում են մասշտաբավորվող ստարտափներ՝ ուղղված գլոբալ շուկաներին։

Հիմնադիրների համար նախատեսված հնարավորությունները ներառում են՝

  • ուղիղ կապ գլոբալ հրեշտակ ներդրողների հետ,
  • միջսահմանային ներդրումների և հետագա ֆինանսավորման հնարավորություններ,
  • ոչ միայն ֆինանսավորում, այլ նաև փորձառու ներդրողների ռազմավարական աջակցություն,
  • համայնք, որը միտված է ստարտափների գլոբալ մասշտաբավորմանը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 18-ն է։ Դիմելու մանրամասները այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները