AI-ը Հարվարդի համալսարանում ծրագրավորման հայտնի դասընթաց կդասավանդի

Վերջին լուրերը
AI-ը Հարվարդի համալսարանում ծրագրավորման հայտնի դասընթաց կդասավանդի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սեպտեմբերից Հարվարդի համալսարանի հանրահայտ CS50 ծրագրավորման ներածական դասընթացը կդասավանդվի չաթբոտի միջոցով: Նա կօգնի ուսանողներին գտնել կոդի սխալները, բացատրել անհասկանալի դրվագներ և հետադարձ կապ տրամադրել իրենց ծրագրերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, «ուսուցիչը» կաշխատի OpenAI-ի GPT 3.5 և 4 մոդելների հիման վրա։

CS50-ի ուսուցիչ Դեյվիդ Մալանը համալսարանի ուսանողական թերթին՝ The Harvard Crimson-ին ասել է, որ AI-ը կթեթևացնի դասախոսների բեռը՝ ժամանակ ազատելով ուսանողների հետ անհատական ​​շփման համար: Դրա դիմաց ուսանողները կունենան գործիքներ, որոնք կօգնեն նրանց սովորել 24/7 իրենց հարմար տեմպերով և ոճով, ասել։

- Advertisement -
AI-ը Հարվարդի համալսարանում ծրագրավորման հայտնի դասընթաց կդասավանդի

CS50-ը (Computer Science 50: Introduction to Computer Science) edX առցանց ուսուցման հարթակի ամենահայտնի դասընթացներից մեկն է, որը ստեղծվել է MIT-ի ու Հարվարդի կողմից և անցյալ տարի վաճառվել 800 միլիոն դոլարով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները