«AI Conf 2026»-ը՝ Հայաստանի արհեստական բանականության ոլորտի առաջատար համաժողովը, այս տարի կանցկացվի արդեն չորրորդ անգամ։
Համաժողովի հիմնական առաքելությունն է խթանել ուսանողների և երիտասարդ հետազոտողների հետաքրքրությունն ու ակտիվ ներգրավվածությունը GPU-ների վրա հիմնված հաշվարկային տեխնոլոգիաների ոլորտում։
Միջոցառումը միտված է ներկայացնելու այն բացառիկ ռեսուրսներն ու տեխնոլոգիական հնարավորությունները, որոնք այսօր հասանելի են ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ նպաստելով հետազոտողների նոր սերնդի ձևավորմանը։
Հատուկ հրավիրված բանախոսների թվում են ոլորտի համաշխարհային առաջատար ներկայացուցիչներ՝
Ռև Լեբարեդյան – «NVIDIA» ընկերության փոխնախագահ
Արմեն Աղաջանյան – «Perceptron» ընկերության հիմնադիր (նախկինում՝ Meta AI-ի հետազոտական խմբերի ղեկավար)
Համաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), «Krisp» ընկերության, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և «Երևանէն» գիտակրթական հիմնադրամի համագործակցությամբ։
Համաժողովը տեղի կունենա ապրիլի 18-ին։ Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման տեղեկավտությունը կարող եք գտնել այստեղ։
Տեխնոլոգիական ոլորտի մյուս կարևոր միջոցառումները կարող եք գտնել How2B-ի event-ների ցանկում։












