Արդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում հաջողությամբ թողարկել է 600 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսեր՝ 5 տարի ժամկետով և 6.6% եկամտաբերությամբ
Թողարկված եվրոպարտատոմսերի պահանջարկը եղել է 2.1 մլրդ դոլարից ավելի:
Իրականացրած գործարքի ծավալն աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ մինչ այժմ չի եղել որևէ մասնավոր կառույց, որն այդ ծավալի միջոցներ ներգրավի ու մի գործարքով նման ծավալի օտարերկրյա ներդրումային հոսք ապահովի երկիր:
Նոր՝ 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն Արդշինբանկին հնարավորություն է տալիս մատչելի պայմաններով երկարաժամկետ ներդրումային միջոցներ առաջարկել ոչ միայն Հայաստանի տնտեսության առանցքային ընկերություններ հանդիսացող հաճախորդներին, այլև բնակչությանը:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:












