ActiveCampaign-ը ձեռք է բերել Feedback Intelligence-ը․ նոր exit հայկական ստարտափ էկոհամակարգում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

ActiveCampaign-ը հայտարարել է Feedback Intelligence (նախկինում՝ Manot) ստարտափի ձեռքբերման մասին։ Գործարքի մասին LinkedIn-ում հայտնել է Feedback Intelligence-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Չինար Մովսիսյանը՝ ընդգծելով, որ ընկերությունը միանում է ActiveCampaign-ին՝ արհեստական բանականության վրա հիմնված նոր փուլ մտնելու նպատակով։

Իր գրառման մեջ Մովսիսյանը նշում է, որ շատ թիմեր ձախողվում են ոչ թե գաղափարի կամ տաղանդի պակասի, այլ նոր մոդելի արդյունավետ գործարկման դժվարությունների պատճառով։ Նրա խոսքով՝ մեծ լեզվային մոդելներով (LLM) պրոդուկտները հաճախ չեն ձախողվում «վատ մոդելի» պատճառով, այլ որ թիմերը չեն կարողանում մասշտաբով չափել՝ արդյոք արդյունքը համընկնում է օգտատերերի իրական կարիքներին։ «Միակ լուծումը իրական օգտագործումը գործնական արձագանքների (feedback) փակ օղակի վերածելն է, սա իրական գործիք մարքեթինգի մասնագետների համար»,– գրել է նա։

ActiveCampaign ընկերության արտադրանքի և տեխնոլոգիաների գլխավոր տնօրեն Չայ Ատրեյան նշել է, որ Feedback Intelligence-ի ինտեգրումը թույլ կտա զարգացնել Active Intelligence-ը՝ AI գործակալների աշխատանքի գնահատումն ու բարելավումը դարձնելով շարունակական գործընթաց։ Նրա խոսքով՝ Feedback Intelligence-ը հնարավորություն է տալիս հայտնաբերել չբացահայտված կարիքները, հետևել տրամադրությունների փոփոխությանը և տալ հստակ առաջարկներ։

Feedback Intelligence-ը մշակել է բիզնեսների համար նախատեսված հարթակ, որը վերլուծում է AI գործակալների և օգտատերերի խոսակցությունները՝ դրանք վերածելով գործնական պատկերացումների։ Հարթակը ներառում է խոսակցությունների վերլուծություն, AI գործակալների աշխատանքի գնահատման համար նախատեսված մասնագիտացված մոդելներ և շարունակական բարելավման մեխանիզմներ։

Գործարքից հետո Չինար Մովսիսյանը կմիանա ActiveCampaign-ի տեխնոլոգիական և պրոդուկտային թիմին՝ ղեկավարելով Feedback Intelligence-ի թիմը և մասնակցելով Active Intelligence-ի զարգացման առանցքային ուղղություններին։ Ինտեգրման գործընթացն արդեն մեկնարկել է, և առաջիկա թողարկումներում ActiveCampaign-ի հաճախորդները կտեսնեն նոր հնարավորությունների ներդրումը։

ActiveCampaign-ը համաշխարհային առաջատար է մարքեթինգի և վաճառքի ավտոմատացման ոլորտում՝ առաջարկելով 800-ից ավելի պատրաստի ավտոմատացման գործիքներ և սպասարկելով բիզնեսների լայն շրջանակ ամբողջ աշխարհում։ Feedback Intelligence-ի ձեռքբերումը համարվում է նոր հաջող exit հայկական ստարտափ էկոհամակարգի համար և օրինակ՝ ինչպես են հայ հիմնադիրներով թիմերը միանում գլոբալ տեխնոլոգիական հարթակներին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները