JavaScript Conference Armenia-ի կազմակերպիչները հայտարարել են, որ համաժողովն այս տարի չի կայանա:
Այս տարի համաժողովը կայանալու էր հոկտեմբերի 15-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Կազմակերպիչները հայտնել են, որ հաջորդ համաժողովը կկայանա 2023 թվականին:
JS Conf Armenia-ն հայաստանյան ՏՏ ոլորտի ամենահայտնի իրադարձություններից է, որը յուրաքանչյուր տարի միավորում է ավելի քան 1000 ծրագրավորողների Հայաստանից ու արտերկրից՝ կիսվելու իրենց գաղափարներով, փորձով և գիտելիքով: Կոնֆերանսը ներառում է ոլորտի մասնագետների ելույթներ, աշխատարաններ, քննարկումներ, ինչպես նաև ծառայում է որպես նեթվորքինգի հնարավորություն:
Ավելի վաղ հայտարարվել էր Digitec 2022-ի՝ անորոշ ժամկետով հետաձգման մասին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։