JavaScript Conference Armenia-ի կազմակերպիչները հայտարարել են, որ համաժողովն այս տարի չի կայանա:
Այս տարի համաժողովը կայանալու էր հոկտեմբերի 15-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։...
JavaScript Conference-ը հայաստանյան ՏՏ ոլորտի ամենահայտնի իրադարձություններից է, որը յուրաքանչյուր տարի միավորում է ավելի քան 1000 ծրագրավորողների Հայաստանից ու արտերկրից՝ կիսվելու իրենց գաղափարներով, փորձով և գիտելիքով: