Հոկտեմբերի 18-ին կմեկնարկի Լոռու մարզում գործող բիզնեսների համար Build Up Lori ինկուբացիոն անվճար ծրագիրը։ Բուն դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերի 25-ից։
Ծրագրի շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն կունենան.
- մասնակցելու Հայաստանի առաջատար մասնագետների եռամսյա անվճար բիզնես դասընթացներին,
- ստանալու գործնական գիտելիքներ, ինչպես նաև կազմել բիզնեսի առաջխաղացման պլան և պատրաստվել փիթչինգին (ելույթին),
- մասնակցելու Demo day-ին, որի ընթացքում կներկայացնեն իրենց բիզնեսները, կծանոթանան արդեն իսկ հաջողակ ձեռնարկատերերի հետ և կգտնեն նոր ներդրողների,
- նախագծի ընթացքում աշխատելու մենթորներիի հետ, ովքեր կտրամադրեն պրոֆեսիոնալ խորհրդատվություն և կօգնեն զարգացնել նրանց բիզնեսը։
Ծրագրին կարող են մասնակցել Լոռու մարզում փաստացի գրանցում ունեցող փոքր և միջին ձեռնարկատերերը։
Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 13.00-ին Վանաձորի «Կիրովական» հյուրանոցում տեղի կունենա ծրագրի վերաբերյալ առաջին տեղեկատվական հանդիպումը։
Ավելին միջոցառման մասին կարդացե՛ք՝ անցնելով հղումով։ Իսկ եթե ցանկանում եք դիմել ծրագրին, լրացրե՛ք օնլայն հայտադիմումը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։