Մեկնարկում է «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի երկրորդ փուլը։
Ծրագիրը նպատակ ունի խթանել կանանց պատկանող ընկերությունների ներդրումային պատրաստվածությունն ու գրավչությունը և աջակցել նրանց՝ ինտենսիվ բութքեմփի, անհատական մենթորության և քոուչինգի, առցանց մոդուլների միջոցով, որոնք ուղղված են ներդրումային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, ոլորտի առաջատար փորձագետների հետ կապերի ընդլայնմանն ու և ներդրողներին հանդիպելու հնարավորությունների ստեղծմանը:
Ծրագրին կարող են դիմել․
Կանանց կողմից հիմնված կամ նրանց պատկանող, ինչպես նաև Հիմնական բաժնետերերի ցանկում կին բաժնետեր ունեցող ընկերություններ (թիմեր) և/կամ կին գլխավոր տնօրեն ունեցող ընկերություններ, որոնք՝
- ունեն զարգացման հեռանկարներով բիզնես գործունեություն՝ բարձր տեխնոլոգիաների, ստեղծարարության, արտադրության և զբոսաշրջության ուղղություններում
- ցանկանում են բարձրացնել իրենց ընկերության ներդրումային գրավչությունը, ձեռք բերել հմտություններ՝ ներդրումային պրոցեսների վերաբերյալ։
- ցանկանում են ներգրավել ներդրումներ իրենց ընկերության զարգացման և ընդլայնման նպատակով։
Ծրագրին դիմելու համար հարկավոր է մինչև օգոստոսի 26-ը լրացնել հետևյալ հայտաձևը։ Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագիրն իրականացվում է՝ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի» և «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։