10Web Booster. 10Web-ը թողարկել է վեբ կայքերի ավտոմատ օպտիմիզացիայի գործիք

Վերջին լուրերը
10Web Booster. 10Web-ը թողարկել է վեբ կայքերի ավտոմատ օպտիմիզացիայի գործիք
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

10Web հայկական ընկերությունը թողարկել է 10Web Booster գործիքը, որը հնարավորություն է տալիս ավտոմատ օպտիմիզացնել ցանկացած հոսթինգում գտնվող վեբ կայքերը։


Նոր գործիքի միջոցով օպտիմիզացված կայքը կարող է մտնել աշխարհի ամենաարագ բեռնվող կայքերի լավագույն 1%-ում՝ բարելավելով այցելուների փորձը, ավելացնելով կոնվերսիայի գործակիցը և հասնելով շատ ավելի բարձր դիրքերի Google-ում։

10Web Booster-ն այժմ ներկայացված է Product Hunt հարթակում։ Գործիքի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները