«Ցանցային ադմինիստրացիա» անվճար դասընթացի հնարավորություն Գյումրիում

Վերջին լուրերը
«Ցանցային ադմինիստրացիա» անվճար դասընթացի հնարավորություն Գյումրիում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ EIF և GTC
Տևողություն՝
 6 ամիս
Դիմելու վերջնաժամկետ՝
մայիսի 29:

Ծրագրի մասին

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպում են «Ցանցային ադմինիստրացիա» դասընթաց:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան.

  • ՏՏ ոլորտի բազմազանությունը
  • Մասնագետների աշխատանքի սկզբունքներին, պարտականություններին ու պատասխանատվությանը,
  • Միջազգային լավագույն փորձառությանը ՏՏ սպասարկման ոլորտում՝ NIST ստանդարտների հիման վրա,
  • Մասնագիտության պահանջվածությանն ու կարևորությանը։

Առաջնահերթություն է տրվելու ուսանողի մոտ խնդիրներին ինքնուրույն լուծում(ներ) տալու հմտության զարգացմանը։

Դասընթացի մանրամասներ․

Կարող են մասնակցել 15 և բարձր տարիքի անձինք,

Դասընթացի արժեք՝ անվճար,

Անցկացման վայր՝ ԳՏԿ,

Ձևաչափ՝ լսարանային:

Ինչպե՞ս մասնակցել․

Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև մայիսի 29-ը ներառյալ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը, մասնակցեն թեստավորմանը, որը կստուգի դիմորդի գիտելիքները և տրամաբանությունը:

Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 135558 հեռախոսահամարով:

Դասընթացը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում, որի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները