Հայկական Creattie ստարտափը հայտնվել է ProductHunt հարթակում, որտեղ մարդիկ կարող են քվեարկել պրոդուկտի օգտին:
Ստարտափը հարթակում մասնակցում է Product Hunt-ի և պայքարում օրվա պրոդուկտ դառնալու համար։
Նշենք, որ այս պահին Creattie-ն Product Hunt պլատֆորմի #1 Product of the Day-ն է։ Միջազգային հարթակում Creattie-ին կարելի է աջակցել՝ քվեարկելով նրա օգտին հետևյալ հղմամբ:
Creattie-ը աշխարհի առաջին պրեմիում Lottie գրադարանն է, որը հնարավորություն է տալիս ներբեռնել ընտրված Lottie անիմացիաները, նաև այլ վեկտորային արվեստի գործեր մի քանի քլիքով: Այն հատկապես շատ հարմար է պրեմիում անիմացիաներ մշակողների, UI դիզայներների համար:
ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ։
Ինչպե՞ս է աշխատում 👀
Տարբեր սոցկայքերի կամ մասնագիտական կայքերի միջոցով տեխնոարտադրանքը ուղարկում են այս հարթակին ու գնահատվում։ Ընդ որում, գնահատման պրոցեսում փոքր է մարդկային գործոնը։ Իհարկե, մեծ դեր են խաղում օգտատերերի գնահատականները, սակայն վերջնական գնահատականը տալիս է հատուկ ալգորիթմը, որն առաջին հերթին գնահատում է արտադրանքի որակն ու արդյունավետությունը։ Սկզբում հարթակը առանձնացնում է օրվա արտադրանքը, հետո՝ շաբաթվա, հետո՝ տարվա։ Հարթակում հայտնված արտադրանքը շատ արագ միջազգայն ճանաչում է ձեռք բերում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։