Արագածոտնում՝ Կարբի համայնքում շուտով կբացվի ՏՏ նոր դպրոց՝ Karbi Tech Center:
10-ից 17 տարեկան 300 աշակերտ հնարավորութուն կունենա սովորել այդ դպրոցում: Կարբիի երեխաները Հայաստանում տարբեր մրցույթների ժամանակ հաճախ են մրցանակների արժանանում, ինչն էլ հենց առիթ է հանդիսացել, որպեսզի կառուցվի ՏՏ դպրոց։ Բացի ծրագրավորումից, աշակերտները կսովորեն ռոբոտաշինություն և անօդաչու թռչող սարքերի նախագծում:
Շինարարության 45%-ը ֆինանսավորում է պետությունը, 35%-ը՝ համայնքը, իսկ 20%-ը՝ բարերարները։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։