Կազմակերպիչ՝ Webb Fontaine Armenia
Որտեղ՝ Արմենակ Արմենակյան 2/5
Երբ՝ մայիսի 5-6, 2022
Միջոցառման մասին․
Միջոցառման ընթացքում կքննարկվեն հիմնարար խնդիրների և պատճառահետևանքային կապի խնդիրների հնարավոր հայեցակարգային լուծումները:
Որպես մարդիկ՝ մենք ճանաչողական կողմնակալություն ունենք տարբեր կեղծ ասոցիացիաների սխալ մեկնաբանման նկատմամբ: Սեսիայի ավարտին կգնահատենք թեմայի բարդության աստիճանը և կհասկանանք, թե որն է իրական պատճառահետևանքային կապը:
Բանախոսի մասին․
Էրիկ Համբարձումյանի առաջին հետազոտական փորձը տեղի է ունեցել CRRC Armenia-ում 2016 թվականին՝ որպես կրտսեր հետազոտող: Նա տվյալների վերլուծության ավելի քան 5 տարվա փորձ ունի: 2022 թվականին ընդունվել է Հայաստանի Ամերիկյան Համալսարան՝ որպես դասախոս-ասիստենտ։
Նրա հիմնական հետաքրքրությունները ներառում են A/B թեստավորումը, պատճառահետևանքային եզրակացությունները, տվյալների հետազոտումը և մեծ տվյալների վերլուծությունը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։