ՖԵՄԻՆՆՈ-ն մեկնարկում է «Հայ աղջիկների համաշխարհային ԱԲ մրցույթը»

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հուլիսին մեկնարկում է Հայ աղջիկների համաշխարհային ԱԲ (արհեստական բանականության) մրցանակաբաշխությունը, որը նախատեսված է 13-19 տարեկան հայ աղջիկների համար ամբողջ աշխարհում։ Մրցութային առցանց ծրագիրը նախաձեռնել է ՖԵՄԻՆՆՈ կազմակերպությունը՝ նպատակ ունենալով միավորել Հայաստանի և սփյուռքի հայ աղջիկներին, ոգեշնչել նրանց բացահայտել ԱԲ-ի աշխարհը և ստեղծել նոր համահայկական համայնք։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում բնակվող հայ աղջիկներ։ «Նախնական գիտելիքներ կամ ծրագրավորման փորձ անհրաժեշտ չեն. մասնակցելու համար բավական է հետաքրքրասիրությունը, ստեղծագործ միտքն ու սովորելու ցանկությունը»,- նշում են կազմակերպիչները։

Մասնակիցներին սպասվում են առցանց հրահանգներ ու դրանց հիման վրա նախատեսված առաջադրանքներ, որոնք հաղթահարելով նրանք կկարողանան անցնել մրցույթի 3 փուլերը։ Ամբողջությամբ առցանց մրցույթի վերջին՝ երրորդ փուլում նախատեսված է մենթորություն աշխարհի տարբեր անկյուններից աջակցություն հայտնած փորձառու մասնագետների կողմից։ Մասնակից աղջիկները ձեռք կբերեն ԱԲ գիտելիքներ եւ նոր ընկերներ, իսկ հաղթողներին կշնորհվեն դրամական և հատուկ մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի միջազգային ճանապարհորդությունը։

Իր գործունեությամբ հիմնված լինելով կանանց ու աղջիկներին նորարարության ոլորտում առաջ տանելու հիմնական գաղափարի վրա՝ ՖԵՄԻՆՆՈ-ն այս մրցույթով նպատակ ունի ոչ միայն դեռահաս աղջիկներին սովորեցնել ԱԲ-ի հիմունքները եւ պատասխանատու կիրառությունը, այլև ձևավորել հայ աղջիկների այն սերունդը, որը կմասնակցի տեխնոլոգիաները ստեղծելուն, ոչ թե պարզապես կօգտագործի դրանք։

Գրանցումը բաց է մինչեւ հուլիսի 15-ը այս հղումով, իսկ մրցույթի 3 փուլերը նապատեսված են հուլիսից մինչեւ նոյեմբեր ամիսներին։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ ՖԵՄԻՆՆՈ-ի պաշտոնական հարթակներում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները